211652_close_icon
views-count904 դիտում article-date 17:41 07-12-2024

ԵՄ երկրները կարող են պայմանավորվել Թրամփի հետ․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Եվրոպայի երկրները կարող են պայմանավորվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի վերաբերյալ քաղաքականության համատեղ մոտեցման հարցում։ Այս մասին նա նշել է Deutschlandfunk ռադիոկայանի հետ հարցազրույցում։

«Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք մշակել համատեղ ռազմավարություն Ուկրաինայի հարցում։ Ես արդեն մանրամասն խոսել եմ ԱՄՆ նորընտիր նախագահի հետ հեռախոսով, և մենք ուղիղ երկխոսություն ենք վարում նրա թիմի հետ անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ»,- նշել է Գերմանիայի կանցլերը։

Նմանատիպ նյութեր