211652_close_icon
views-count1171 դիտում article-date 15:09 09-12-2024

ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարները կքննարկեն Սիրիայի իրավիճակը դեկտեմբերի 12-ին

Սիրիայի ընթացիկ իրավիճակը եւ դրա հնարավոր հետեւանքները Եվրոպայի համար ԵՄ ՆԳՆ ղեկավարները կքննարկեն դեկտեմբերի 12-ին։ Այս մասին Polskie Radio ռադիոկայանի եթերում տեղեկացրել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Տոմաշ Սեմոնյակը։

«Գալիք հինգշաբթի տեղի կունենա ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների նիստը։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչպիսին կլինեն Սիրիայում տեղի ունեցածի հետեւանքները»,- ասել է նախարարը։

Նրա կարծիքով՝ չի կարելի բացառել որեւէ սցենար Եվրոպա մերձավորարեւելյան երկրից փախստականների հնարավոր հոսքի համատեքստում։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Սեմոնյակը՝ վկայակոչելով լրատվամիջոցների տեղեկությունները, վերջին 10 տարիներին Թուրքիայում փախստականների ճամբարներում ապրող սիրիացիները որոշում են կայացնում վերադառնալ հայրենիք։

Նմանատիպ նյութեր