844 դիտում
14:36 26-12-2024
Փաշինյանը լուրջ դեմքով նախագահներին հրավիրում է բանավիճելու, որ համոզի՝ մածունը սև է. Հայկ Մամիջանյան
Չեմ կարող չանդրադառնալ Արցախի բանակցային գործընթացին, որը Փաշինյանը վերջերս որոշել է յուրովի մեկնաբանել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Դրած լուրջ դեմքով համոզում է, որ մածունը սև է ու հրավիրում է բանավեճի, եկեք բանավիճենք, մածունը սև է, թե սև չի: Ամենահետաքրքրականն իր առաջնային պնդումն էր, որ 30 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունը բանակցել է Արցախը Ադրբեջանին տալու կամ Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին։ Խնդրում եմ, եկեք պատկերացնենք այդ գործընթացը։ 30 տարի շարունակ, Հայաստանի Հանրապետության երեք պաշտոնաթող նախագահները, Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները, Ֆրանսիայի նախագահները, իրենց ներկայացուցիչները Մինսկի խմբում նստել են ու ո՞նց է նոր տարվա մեր սեղաններին, որ ասում են՝ վերցրեք, վերցրեք այս բլինչիկը, ասում է՝ չէ, չէ։ Նույն պրոցեսն է տեղի ունեցել, բոլորով Ադրբեջանի ղեկավարությանն ասել են դե վերցրեք, վերցրեք Ղարաբաղը, ասել են՝ չէ, չէ, մեկը կողքից, որևէ երկրի նախագահներից ասել է մեր Արցախը ուրիշ է, այսպիսի Արցախ ոչ մի տեղ չեք տեսել, վերցրեք, վերցրեք, քաշեք, օգտվեք, Ադրբեջանի ղեկավարությունն ասել է՝ չէ, չէ:
Սա զավեշտ է, ու ես վստահ եմ, որ մեր երկրում էլ ոչ մեկ այդ զավեշտին չի հավատում, որովհետև այդ մարդիկ 30 տարի ինչ-որ բանի մասին խոսել են, չէ, 30 տարի համոզում էին Ադրբեջանին, սկզբից Հայդար Ալիևին, հետո Իլհամ Ալիևին, որ վերցնի Արցախը: Ո՞նց կարելի է այդպես սուտ ասել»,- ասաց նա:
Մամիջանյանն անդրադարձավ նաև «Մադրիդյան սկբունքներին» ու հետագայում ընդունված մի շարք այլ հռչակագրերի:
«Եթե ավելի բովանդակային ասեմ, ապա բազմիցս ասել ենք, որ 2007 թվականին ընդունվել են «Մադրիդյան սկզբունքները», որտեղ, հատուկ ցածր հասկացողություն ունեցող մարդկանց համար, սևով սպիտակի վրա գրված է, որ ինքնորոշման սկզբունքը հավասարազոր է տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքին: Որ տալու մասին էին բանակցում, ինչի՞ համար էին ինքնորոշման սկզբունքը գրում, ես չեմ հասկանում, կամ ինչո՞ւ հետագայում ընդունվեց Մայնդորֆյան հռչակագիրը, որն այն ժամանակ ստորագրեցին Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը նախագահների մակարդակով, որտեղ գրված էր, որ ինչ անենք «Մադրիդյան»-ի շրջանակներում ենք անում:
Եղել է հինգ հայտարարություն՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով, այսինքն, իրենք գիտեին, որ բանակցվում է Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին, բայց ասում էին, դե լավ, քանի հավաքվել ենք, պարապ ենք էլի, կարո՞ղ է մի հատ հայտարարություն ընդունենք, ու այդպես հինգ անգամ հայտարարություն ընդունեցին։ 2010 թվականին Աստանայում ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ ինչ բանակցություն տեղի ունենա, տեղի է ունենալու Լակվիլայի և Մուսկոկայի տրամաբանության մեջ, որը նույն Մադրիդյան սկզբունքների մի փոքր այլ հիշատակում էր։ Ամենահետաքրքրականը 2011 թվականին Կազանում տեղի ունեցածն է։ Այստեղ արդեն բառի բուն իմաստով Ադրբեջանը հրաժարվեց, բա որ այդ թղթով տալիս էին Արցախը, ինչի՞ է Ադրբեջանը հրաժարվել։
Փաշինյանը իր բազմաթիվ ասուլիսների ընթացքում մի քանի անգամ նշել է, որ Կազանի փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության համար լավագույն տարբերակն էր Արցախյան հակամարտության կարգավորման։ Հիմա հարց եմ տալիս, դու լավագույն էիր անվանում այն, ինչով Արցախը հայտնվելու էր Ադրբեջանի կազմում: Ալիևը 2016 թվականին իր կառավարության նիստում ինչու էր ասում, որ փակ դռների ետևում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց Մամիջանյանը:
Վերջինս խոսեց նաև բանավեճի վերաբերյալ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի արձագանքին:
«Երկրորդելով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան ասածը, եթե այդքան վստահ ես, որ դրա շուրջ են բանակցել, արդեն քո ձեռամբ Արցախը հանձնել ես, գաղտնիության գրիֆն էլ քո ձեռքում է, գաղտնազերծի այդ փաստաթղթերը և հրապարակի բոլոր բանակցային փաթեթները, ներառյալ 2019 թվականի փաթեթը, որը հաճախ անվանում են «Լավրովի պլան», բայց այն իրականում համանախագահների ներկայացրած փաթեթն էր։ Ներկայացրու, տեսնենք, թե իրականում ով ինչ էր բանակցում»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Նմանատիպ նյութեր
985 դիտում
13:25 23-05-2024
Այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում՝ նախանձելս գալիս է․ Հայկ Մամիջանյան
4151 դիտում
11:17 02-02-2018
Եթե չլինեն տեսախցիկներ, ապա նախարարները բանավիճելու են, անկեղծ են լինելու, քննադատելու են. «Առավոտ»
790 դիտում
12:20 13-09-2024
Այլևս չեմ բանավիճելու Հարիսի հետ, քանի որ հաղթել եմ նրան․ Թրամփ
Այս բաժնից
928 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
652 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
862 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով