211652_close_icon
views-count793 դիտում article-date 11:07 03-01-2025

Օբյեկտիվ հետաքննության համար ինքնաթիռի «սև արկղերը» Բրազիլիա տեղափոխելն ամենաճիշտ որոշումն էր․ Տոկաև

Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» վերծանման համար Բրազիլիա ուղարկելն ամենաճիշտ որոշումն էր։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու համար։ Բացի այդ, հրավիրվել են 17 միջազգային փորձագետ։

Կառավարական հանձնաժողովը որոշել է սև արկղերն ուղարկել Բրազիլիա՝ վերծանման, որտեղ արտադրվել է օդանավը։

 Վստահ եմ, որ սա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը»,- ասել է Տոկաևը։

Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը վիրավորվել։

Նմանատիպ նյութեր