1237 դիտում
11:55 13-01-2025
Եռաբլnւրից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ
2025 թվականի հունվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 2-ին Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված երկու զոհված զինծառայողների գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը, որից հետո վերջիններս գողացված ծաղիկները վաճառել են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1.000 ՀՀ դրամ արժեքով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
2025 թվականի հունվարի 9-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը), իսկ Ա.Կ.-ի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը կազմակերպելը): Ներկայացված միջնորդությունները բավարարվել են և նույն օրը մեղադրյալներին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել:
2025 թվականի հունվարի 9-ին վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որից հետո միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 2 ամսով, իսկ Ա.Կ.-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
6671 դիտում
17:33 16-02-2017
Պաշտոնեական դիրքի չարաշահման համար 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել. նրանցից երկուսը կալանավորվել են
1642 դիտում
11:27 22-02-2023
Հայտնաբերվել և կալանավորվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը. ԱԱԾ
Այս բաժնից
1849 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով
796 դիտում
19:45 13-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
739 դիտում
19:33 13-01-2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը