211652_close_icon
views-count1015 դիտում article-date 16:52 20-01-2025

Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրվել է ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանի թեկնածությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղարը: Ռաֆայել Երիցյանը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում էր գրել: Նա Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականից, մինչ այդ՝ 2018 թվականից նա զբաղեցնում էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը։ 

Նմանատիպ նյութեր