211652_close_icon
views-count1021 դիտում article-date 10:17 09-02-2025

Թրամփն իր օգնականին հանձնարարել է հանդիպումներ կազմակերպել Ուկրաինայի հարցով. NY Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ կոնկրետ ծրագիր ունի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, և կոչ է արել ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին այդ թեմայով հանդիպումներ կազմակերպել։

Այս մասին հայտնում է The New York Post-ը, որին ամերիկացի առաջնորդը հարցազրույց է տվել։

«Հուսով եմ, որ դա արագ կլինի,- ասել է Թրամփը:- Այս պատերազմն Ուկրաինայում պարզապես սարսափելի է: Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ խելագարությանը»:

Նմանատիպ նյութեր