211652_close_icon
views-count1036 դիտում article-date 12:27 10-02-2025

ԶՊՄԿ աշխատակիցները կեսօրին ակցիայի են պատրաստվում. ազատման հրամանները ոչ ոք չի ստորագրել

ԶՊՄԿ-ի գործադուլ հայտարարած աշխատակիցներն այսօր կեսօրին՝ ժամը 12-ին պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կոմբինատի մոտ։

«Գործատուն փորձում է ճնշել իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով ճնշել այս աշխատավորական ընվզումը, որը սոցիալական արդարության հասնելու համար է։ Կարող ենք ասել, կարծես թե սահլը տեղից շարժվում է»,- սոցցանցի իր էջում հայտարարել է  համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

Նրա խոսքով,իրենց հետ հանդիպել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, նախատեսվում է հանդիպում Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի ու նրա տեղակալների հետ հանդիպում, առաջարկներ կան ԱԺ ներկայացուցչի կողմից՝ խնդիրը քննարկելու ու արժանապատիվ լուծում տալու։

Մխիթարյանը նշեց, որ այսօր ժամը 12-ին պետք է վերահաստատել աշխատակիցների վճռականությունն ու հաստատակամությունը՝ այս աշխատանքային վեճին արժանապատիվ լուծում տալու համար։

«Բոլորս գիտակցում ենք, որ առաջին հերթին վնասներ է կրում աշխատավոր ժողովուրդը, պետությունը, սոցիալական գործընկերությունը։ Ինչպես գիտեք տարածված հաղորդագրությունից, մեր գործընկերներից մի քանիսն ազատվել են աշխատանքից։ Համակարգող խորհրդի անդամներից ոչ մեկ չի ստորագրել  աշխատանքից ազատվելու հրամանաը, մենք բոլորս հանդիսանում ենք ԶՊՄԿ աշխատակիցներ»,-նշեց Մխիթարյանը։

Նմանատիպ նյութեր