211652_close_icon
views-count985 դիտում article-date 11:12 10-11-2024

Ադրբեջանում գիտեն, թե ինչ են ուզում Հայաստանից և հայությունից, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանը և հայությունը․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է.

«Ադրբեջանում քննարկում են, որ Խաղաղության պայմանագիրը կկնքվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը կընդունի նոր Սահմանադրություն՝ առանց գործող նախաբանի: Պնդում են, որ Հայաստանի իշխանությունը և քաղաքական ուժերը պետք է գյուղեգյուղ շրջեն և ժողովրդին բացատրեն, թե Արցախը - Լեռնային Ղարաբաղը հայկական չի եղել և ինչ տեղի է ունեցել վերջին հարյուր տարվա ընթացքում, միակ մեղավորը հայերն են:

Նրանք ուզում են, որ հենց ժողովրդի էլիտան հակառակը ներկայացնի և հերքի այն գաղափարները, որոնցով ապրել է հայ ժողովուրդը։ Դրանից հետո ժողովուրդը պետք է գնա ընտրական տեղամասեր և այդ հերքված թեզերի հիման վրա «Այո» քվեարկի նոր սահնանադրությանը։ Երբ նոր սահմանադրությունը կընդունվի, դրանից հետո կստորագրեն Խաղաղության պայմանագիրը: 

Իհարկե, փաստ չէ, որ դրանից հետո նոր պահանջներ չեն դրվի սեղանին, բայց այս պահին իրենց ակնկալիքը հենց այն է, ինչ նկարագրեցի։ Ադրբեջանում գիտեն, թե ինչ են ուզում Հայաստանից և հայությունից, իսկ ի՞նչ է ուզում Հայաստանը և հայությունը...»։

Նմանատիպ նյութեր