ԿԳՄՍ նախարարը յուրաքանչյուր շաբաթ կհանդիպի ուսանողների և աշակերտների հետ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա աշակերտների, ուսանողների հետ խոսելու, նրանց առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։
«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15:00-17։00:
Խնդրում եմ զանգահարեք (010) 59-96-00 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեով՝ նախապես գրանցվելու համար»,- գրել է նախարարը։