Իրանում հերքել են, որ միջուկային գործարքի թեմայով նամակ են ստացել Թրամփից
Իրանը նամակ չի ստացել ԱՄՆ-ից՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ոչ, նամակ չի ստացվել», - IRNA գործակալությունը մեջբերում է Բաղայիի պատասխանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանը նամակ է ստացել է ԱՄՆ-ից, և եթե այո՝ ապա ինչպիսի բովանդակությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե մարտի 6-ին նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, և հավելել, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այլ ոչ թե փորձել իրանական միջուկային խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։
Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցություններ վարելու առաջարկին, հայտարարել է, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ։