211652_close_icon

ԵՄ ներկայացուցիչը և Էրդողանի գլխավոր խորհրդականը բանակցել են Հարավային Կովկասի հարցով

views-count1714 դիտում article-date 19:36 12-03-2025
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում Թուրքիայի նախագահի խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչի հետ բանակցություններ է վարել Հարավային Կովկասի հարցով: Այս մասին Գրոնոն գրառում է կատարել իր «X»-ի էջում։

Մագդալենա Գրոնոն դրական է գնահատել անցկացված բանակցությունները.
«Մենք դրական այց կատարեցինք Անկարա։ Շնորհակալ եմ մեր թուրք գործընկերներին Հարավային Կովկասի և տարածաշրջանային թեմաների շուրջ կարծիքների բաց և կառուցողական փոխանակման համար, ներառյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Վրաստանում հակամարտության խնդիրներին և Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերող հարցերը»,- ընդգծել է ԵՄ դիվանագետը:

Նա նշել է, որ այցի շրջանակներում քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են օգուտ բերել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիային և ԵՄ-ին:

«Աճող գլոբալ մարտահրավերների համատեքստում կարևոր է կրկնապատկել ջանքերը տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն խաղաղության խթանման համար»,- գրել է Գրոնոն։

Նմանատիպ նյութեր