«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր պատրաստակամությունն է հայտնում բնական գազի հնարավոր օրինախախտումների քննության ընթացքում համագործակցել ՀՀ քննչական կոմիտեի և այլ իրավապահ մարմինների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ մասնագիտական աջակցություն․ tert.am
Tert.am-ը գրում է․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից 10/03/2025 թվականին տարածված հաղորդագրության (պաշտոնական կայքում https://investigative.am/news/gazalcakayanner հղմամբ) համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատերերի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ արձագանքելով նշված հաղորդագրության մեջ տեղ գտած հայտարարությանը և չխախտելով որևիցէ մեկի անմեղության կանխավարկածը, հայտնում է, որ եթե ենթադրյալ հանցագործությունը կատարվել է այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից մատակարարվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու միջոցով, ապա մատակարարվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները, այդ թվում ծրագրային միջամտության միջոցով խեղաթյուրելը հանդիսանում է ինչպես առևտրային հաշվառքի սարքի խախտում` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների, այնպես էլ հաշվառման սարքերի բնականոն աշխատանքին ապօրինի միջամտություն, որն արգելված է օրենքով: Ընդ որում, չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի արարք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում