211652_close_icon

«Արարատ»-ն ու «ԲԿՄԱ»-ն ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը

views-count2548 դիտում article-date 19:50 13-03-2025
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-ԲԿՄԱ հանդիպումով:

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած խաղում «Արարատ»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին: Աչքի ընկավ Լուլուկյանը: Ընդամենը 3 րոպե անց` 28-րդ րոպեին, «բանակայինները» վերականգնեցին հաշվի հավասարությունը:

Գոլն իր ակտիվում գրանցեց Հակոբյանը:

«Արարատ»-ԲԿՄԱ` 1:1:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Փյունիկ»-«Շիրակ», «Ուրարտու»-«Գանձասար», «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ», «Վան»-«Վեստ Արմենիա» հանդիպումները:

 

Նմանատիպ նյութեր