211652_close_icon

Human Rights Watch-ը կոչ է արել Բաքվին համաներում հայտարարել հայերի նկատմամբ

views-count1774 դիտում article-date 23:32 13-03-2025
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համաներում հայտարարել Բաքվում ապօրինի պահվող հայերին:

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը նշել է․

«Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ մնք կոչ ենք արել Ադրբեջանին լայն համաներում հայտարարել Ղարաբաղի հայերի համար։

Ադրբեջանում քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական արդարադատության համակարգի օգտագործման պատմություն կա, ինչը մտավախություն է առաջացնում, որ Ռուբեն Վարդանյանը հնարավորություն չի ունենա հասնել արդար դատաքննության»։

 

Նմանատիպ նյութեր