211652_close_icon

ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում

views-count778 դիտում article-date 20:21 15-03-2025
Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմոմալի Ռահմոնը շաբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել, որի ընթացքում հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է  «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական ​​հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշված երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։

Նմանատիպ նյութեր