211652_close_icon

Ալիևը չի կարող ընդունել հայկական մշակույթը, պետականությունը կամ նույնիսկ գոյությունը. քաղաքագետ

views-count2284 դիտում article-date 14:52 16-03-2025
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հանդիսավոր պատրաստակամությունը շփոթության մեջ գցեց շատերին։ Անգամ իշխանության քաղաքականության ակնհայտ կողմնակիցներն են արտահայտվում անթաքույց զգուշությամբ։

Եվ սա բացատրություն ունի: Երբ փրկության հույսդ կապում ես “մերձավորիդ” ողորմածության հետ, նրանից անհնար է նույնիսկ ստորագրություն ստանալ սեփական կապիտուլյաայի համար։ Ինչո՞ւ նա դա պիտի անի, եթե քեզ հարևան չի համարում և ապրում է քեզնից ընդմիշտ ազատվելու հույսով:

Այս օրերին սա, թերեւս, լավագույնս արտահայտել է ոչ թե հայ հերթական հայ «ամենագետը», այլ ամերիկացի փորձագետ Մայքլ Ռուբինը։

“Նվաճելով և էթնիկապես մաքրելով Լեռնային Ղարաբաղի հայաշատ անկլավը, Ադրբեջանը կորցրեց իր հանրային public casus belli Հայաստանի դեմ։ Սակայն դա միշտ պատրվակ էր դիվանագետներին կերակրելու համար։ Հայաստանի հետ Ադրբեջանի խնդիրը որևէ դժգոհություն չէ. Ավելի շուտ գաղափարական է։ Ինչպես Պուտինը չի կարող ընդունել Ուկրաինայի գոյությունը որպես մշակույթ կամ ժողովուրդ, առավել ևս անկախ երկրի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում հայրը ԿԳԲ-ի ավագ սպա էր և մեծացել է Պուտինի հետ նույն շրջանակներում, պարզապես չի կարող ընդունել հայկական մշակույթը, պետականությունը կամ նույնիսկ գոյությունը”:

Իսկ ես՝ որպես հայ փորձագետ, իմ երեգվա հարցազրույցով պարզապես ցանկացա ցույց տալ հայ քաղաքական դասի հերթական միամտության տրամաբանությունը»։

 

Նմանատիպ նյութեր