Հրապարակի՛ր փաստաթուղթը, ի վերջո, պատմելո՞ւ ես, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր կոչվածը․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին․ tert.am
Այս իշխանությունները վերարտադրվելու են սանդարամետում՝ դժոխքում, որտեղից, որ եկել են։ Մենք բացարձակ պատճառ չունենք, որ նրանց վերարտադրվելու հնարավորություն ընձեռենք։ Այս մասին այսօր մեկնարկած «Չենք վստահում Փաշինյանին» նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը, գրում է tert.am-ը։
«Ապատիայի մեջ գտնվող ժողովուրդ ես չեմ տեսնում։ Կան մարդիկ, որոնք հուսախաբված են, կան մարդիկ, որոնք ելքեր չեն գտնում, բայց կան մարդիկ, որոնք համառ պայքարի մեջ են։ Այն ամենն, ինչ տեղի է ունենում, պարզապես քաղաքական գործընթա՞ց է, թե՞ ազգային ազատագրական պայքար։ Այս հարցի պատասխանը եթե ամեն քաղաքական միավոր կամ անհատ ինքն իրեն տա ու պատասխանը գտնի, այդպիսի վերաբերմունք էլ կունենա»,-ասել է նա։
Խոսելով համախմբման անհրաժեշտության մասին, Բագրատ Սրբազանը նշել է, որ դա կլինի գործողությունների մեկնարկով․
«Համախմբվելու մեկ տարբերակ կա, ինչպես եղել է նախկինում և հիմա էլ կլինի ու կա։ Դրանք մեր գործողություններն են, ովքեր կհավատան, նրանք մաս կկազմեն, կհամախմբվեն ինքնաբերաբար։ Այս պայքարի մեջ մտնելու մեկնակետը չի եղել որևէ մեկին հրավիրելը կամ թելադրանք ստանալը։ Ես ինձ համար որոշում եմ կայացրել ու արել եմ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում