211652_close_icon

Նոր Սահմանադրության գլխավոր նպատակը Անկախության հռչակագրից հրաժարումն է, Փաշինյանն անուղղակի հաստատեց․ Գոհար Մելոյան. tert.am

views-count2119 դիտում article-date 22:22 19-03-2025
Նոր Սահմանադրության գլխավոր նպատակը Անկախության հռչակագրից հրաժարումն է, Փաշինյանն անուղղակի հաստատեց։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը․

«Երբ երկրի ղեկավարը խոսում է տարածաշրջանային Սահմանադրության մասին, ազգային անվտանգության խնդիր է։ Արդարադատության նախարարն ասում է, որ պետք է ունենանք խաղաղությանը վտանգ չներկայացնող Սահմանադրություն։ Մեր Սահմանադրությունը չի հակասում խաղաղությանը և վտանգ չի ներկայացնում հարևանների համար։

Իշխանության առաջնային միտումը Սահմանադրության նախաբանում փոփոխություն անելն է, դա բխում է մեր թշնամիների օրակարգից։ Երբևե սահմանադրական փոփոխությունների նման փակ, գաղտնի գործընթաց չենք ունեցել»,- նշել է սահմանադրագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․

Նմանատիպ նյութեր