211652_close_icon

Մեզ մտահոգում է Թուրքիայում անկայունությունը. ԱՄՆ պետքարտուղար

views-count685 դիտում article-date 22:11 28-03-2025
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ինքնաթիռում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից և կալաավորումից հետո Թուրքիայում սկսված բողոքի ակցիաներին ու ցույցերին։

Ռուբիոն նշել է, որ իրենք  մտահոգված են Թուրքիայում անկայունությամբ և հավելել․
«Այդչափ մոտ դաշանկից եղող երկրի կառավարման մեջ, չէինք ցանկանա նման անկայունություն տեսնել»։

Պետքարտուղարի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին շրջանում լավ աշխատանքային հարաբերություններ է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և ցանկանում են, որ նորից այդպես լինեն հարաբերությունները։

Նա նաև ընդգծել է․ «Վաշինգտոնը ցանկանում է աշխատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»։

Նմանատիպ նյութեր