Եթե «ուսապարկերը» 1 տարի պարգևավճար չստանային, Գյումրիում 800 բնակարան կկառուցվեր. Ռուբեն Մխիթարյան
Եթե «ուսապարկերը» 1 տարի պարգևավճար չստանային, Գյումրիում 800 բնակարան կկառուցվեր: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի, Աբրահամ Գասպարյանի և Նարեկ Գալստյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը.
«ՔՊ-ն Գյումրիում մեկ քմ բնակարան չի կառուցել, դրա համար, որ մեկ մանկապարտեզ են բացում, ամբողջ թիմով գալիս են, անգամ Փաշինյանը: Տեսեք, ինչ կարող էին անել իրենք Գյումրիի համար, կառավարական ամառանոցների սպասարկումը 7 տարվա ընթացքում՝ իրենց տված թվերով մոտ 8 մլն դոլար է լինում, գումարած ամենասկզբում այն 2 մլն դոլարը, որով վերանորոգում արեցին: Այդ գումարով կարելի էր Գյումրիում կառուցել 400 բնակարան՝ 80 քմ մակերեսով: Բոլոր նախարարությունների տարեկան պարգևատրումները մոտ 20 մլն դոլար է, դրանով էլ կարելի էր կառուցել 800 նմանատիպ բնակարան: Այսինքն, այստեղ խոսքն ուզել-չուզելու և գումարներն արդյունավետ կառավարելու մասին է: 1 տարի «ուսապարկերը» պարգևավճար չէին ստանում, և Գյումրին ունենում էր 800 բնակարան»: