211652_close_icon

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

views-count589 դիտում article-date 14:03 29-03-2025
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են:

«Մենք, իհարկե, ունենք հրադադարի մասին պայմանավորվածություն էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։ Մենք ունենք հրադադար Սև ծովում առևտրային նավերի նկատմամբ, որը գրեթե պատրաստ է։ Եվ երբ մենք հասնենք այդ կետին, մենք կաշխատենք Ուկրաինայում հրադադարի հաջորդ փուլի վրա»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը լավատեսորեն է գնահատում ընդհանուր առմամբ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը:

Վենսը, սակայն, չի մեկնաբանել, թե արդյոք Միացյալ Նահանգները համաձայնություն տվե՞լ է չեղարկել ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցները, ինչը պահանջվում է Սև ծովում հրադադարի համար:

Նմանատիպ նյութեր