211652_close_icon

Մեր աղոթքն է, որ խաղաղության և հարեւանների հետ հաշտության ձեր ծրագրերը լինի հաջողությամբ. արքեպիսկոպոսը՝ Փաշինյանին

views-count1027 դիտում article-date 09:45 28-04-2025
Մեր աղոթքն է, որ ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարեւանների հետ հաշտության, լինի հաջողությամբ: Այս մասին, Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ, մեր երկիրը դեպի Եվրամիության իր քայլերն անի, որովհետեւ մեր քրիստոնեությունը, իրականության մեջ, եկել է արևմուտքից՝ Տրդատ թագավորը, սուրբ Գրիգոր Լուսավորիչը : Համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է:

Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձբալթյան երկրների պես, դիցուք Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել:

Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավագանին, ձեզ և բոլոր բարի առաքելությունները: Բարի եկաք»:

Հիշեցնենք, որ եկեղեցում կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ:

Նմանատիպ նյութեր