211652_close_icon

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և աշխատակցիները ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին

views-count4813 դիտում article-date 11:50 30-04-2025
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները ծեծի ենթարկեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Armlur.am-ի հետ զրույցում Արթուր Չախոյանը հայտնեց, թե ինչու է որոշել մասնակցել թաղապետարանում ընթացող հանրային քննարկմանը: Նա նշեց, որ իր տան հարևանությամբ 18 հարկանի բնակարան են ուզում կառուցել, որն անհամադրելի է տարածքի հետ:

Չախոյանը բարձրացավ թաղապետարան, ապա ասաց, որ ցանկանում է  խոսել վարչական շրջանի ղեկավարի հետ:

Նրան ասացին, որ դա հնարավոր է  առանց տեսախցիկների, ինչին համաձայնեց ակտիվիստը: Սակայն հետո աշխատակիցներից մեկը Չախոյանին ասաց՝ դու լավ տղա չես, ինչին ի պատասխան վերջինը նշեց, թե նա չի լավ տղան: Դրանից հետո Տեր-Մարգարյանը և մյուս աշխատակցիները սկսեցին ծեծի ենթարկել նրան, ինչը ֆիքսել է Аrmlur-ի տեսախցիկը:

Նմանատիպ նյութեր