211652_close_icon

Նոր մանրամասներ երեկ Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից. կան վիրավորներ

views-count75465 դիտում article-date 16:23 15-01-2014
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 19:40-ի սահմաններում Կիևյան կամրջի միջնամասում բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Եղիշե մանուկյանի վարած Mercedes մակնիշի 32 UL 399 համարանիշի, 41-ամյա Գևորգ Մկրտչյանի վարած Opel մակնիշի 48 UT 444 համարանիշի և 38-ամյա Արայիկ Թադևոսյանի վարած Գազ 32213 մակնիշի 0742 S համարանիշի ավտոմեքենաները: Պարզվել է, որ վթարի հետևանքով <Արմենիա> բժշկական կենտրոն են տեղափոխվել Opel-ի ուղևորներ ,Երևանի բնակիչներ 24 –ամյա Նարգիզ Գալստյանը, 28-ամյա Ռուբեն Հովհաննիսյանը և 25-ամյա Մարինե Խալաթյանը: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է կամրջի վրա եղած մերկասառույցը, ինչի պատաճառով էլ Mercedes-ի վարորդ Ե. Մանուկյանը, ով <Եղիշե Մանուկյան> ԱՁ-ի տնօրենն է, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել բախումը, իսկ Գազելը հաշվառված է <ՀՍԱՎ> ՍՊԸ-ում և սպասարկում է թիվ 71 երթուղին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր