211652_close_icon
views-count1318 դիտում article-date 14:29 24-01-2014

Երկար դադարից հետո Իրան կժամանի Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը

2 տարուց ավելի դադարից հետո Իրան կժամանի Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը: Այս մասին հայտարարել է ՄԱՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ուիլյամ Մյուրեյը: Մյուրեյը նշել է, որ պատվիրակության նպատակը լինելու է իրանական տնտեսությանն առաջնային գնահատական տալը: Բացի այդ, ՄԱՀ-ի պատվիրակությունը Իրանի ղեկավարության հետ խորհրդակցությունների ընթացքում քննարկելու է միկրոտնտեսության կայունությանը և Իրանի գրեթե խարխլված ազգային տնտեսական կառուցվածքի վերականգնման առնչվող հարցեր և դրանց լուծման ուղիներ փնտրելը: Սա ՄԱՀ-ի առաջին այցն է Իրան վերջին 2 տարվա ընթացքում: Ինչպես և սպասվում է, պատվիրակությունը Թեհրան կժամանի հունվարի 25-ին:

Նմանատիպ նյութեր