211652_close_icon
views-count5466 դիտում article-date 20:32 29-01-2014

Վայոց Ձորում պատկան մարմինները, մի մարդու նման 3 տասնյակից ավելի ապառաժ քարերը հեռացրեցին ճանապարհից

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Վայոց Ձորի մարզի հրշեջ փրկարարական վարչության, Տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի և Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցների ձեռնարկված հսկայածավալ գործողությունների արդյունքում, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհն ամբողջությամբ դարձել է երթևեկելի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ճանշինականները նշված ավտոճանապարհահատվածում հրշեջ փրկարարների հետ, կատարում են աղով-ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Ինչպես ավելի վաղ հայտենել էր SHAMSHYAN.com-ը, գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի էր ունեցել ճանապարհի վերին շեպից հսկայական քարերի փլուզում, ինչի հետևանքով մոտ 40 մետր երկարությամբ փակվել էր ճանապարհը` դառնալով անանցանելի: Այս դեպքում պատկան մարմինները գործեցին օպերատիվորեն և միասնական: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր