211652_close_icon
views-count908 դիտում article-date 15:04 30-01-2014

Ջասթին Բիբերն ինքնակամ հանձնվել է Տորոնտոյի ոստիկանությանը

Չորեքշաբթի երեկոյան կանադացի 19-ամյա փոպ-կատարող Ջասթին Բիբերն ինքնակամ եկել և հանձնվել է Տորոնտոյի ոստիկանությանը: Նրան լիմուզինի վարորդին ծեծի ենթարկելու մեջ են մեղադրում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2013-ի դեկտեմբերի 29-ին, երբ Բիբերը ընկերների հետ հոկեյի խաղի էր եկել: Ըստ վարորդի ցուցմունքի, ուղևորներից մեկը նրան ծեծի է ենթարկել: ցուցմունքի համաձայն, ոստիկանությունը հետաքննություն հետաքննություն է սկսել, սակայն հրաժարվում է հանցագործ կատարողի մասին մանրամասնությունների հրապարակումից: Ենթադրաբար, եթե երգիչն ինքնակամ է եկել ոստիկանություն, ապա հավանական է, որ հանցանք կատարողը ինքն է:

Նմանատիպ նյութեր