211652_close_icon
views-count1218 դիտում article-date 10:50 01-02-2014

Դավութօղլուն մեկնել է Գերմանիա

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության 50-րդ կոնֆերանսին: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի TRT հեռուստաալիքը: Այս տարի մյունխենյան կոնֆերանսին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծաթիվ հայտնի քաղաքական և պետական գործիչներ և անվտանգության հարցերով փորձագետներ: Կոնֆերանսում քննարկվելու են այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են՝ կիբեր անվտանգությունը, տրանսատլատիկական հարաբերությունները, էներգետիկ անվտանգությունը, Սիրիայի ճգնաժամը, Իրանի միջուկային խնդիրը, Կոսովոյի խնդիրը և մերձարևելյան հակամարտությունը: Դավութօղլուն փետրվարի 2-ին հանդես կգա ելույթով:

Նմանատիպ նյութեր