Ֆրանսիայում և Իտալիայում ջրհեղեղներ են սպասվում
Ֆրանսիային և Իտալիային ջրհեղեղների վտանգ է սպառնում: Եվրոպայի մի շարք պետություններում հորդառատ անձրևները քաոսային իրավիճակ են ստեղծել:
Իտալիայի Պիզա քաղաքի բնակիչները ստիպված իրենց տներից տարհանվել են, քանզի Առնո գետի վարարում է սպասվում:
Ֆրանսիայի ափերում նույնպես ջրհեղեղներ են սպասվում: Սերբիայում ձնաբքի պատճառով շատ մարդիկ արտաքին աշխարհից կտրված են: