211652_close_icon
views-count807 դիտում article-date 15:41 14-05-2015

Բուդապեշտում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացրել հունգարացի բժիշկները

Մայիսի 13-ին Բուդապեշտում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացրել հունգարացի բժիշկները: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, մի քանի տասնյակ հազար առողջապահական համակարգի աշխատակիցներ, այդ թվում՝ հինգ հազար բուժքույրեր, երթ են կազմակերպել երկրի մայրաքաղաքով` պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքի պայմանների բարելավում: Նրանք հայտարարել են, որ ցանկանում են վստահ լինել այն բանում, որ ստիպված չեն լինի Հունգարիայից մեկնել այլ երկրներ, որտեղ աշխատավարձերն ավելի բարձր են:

Նմանատիպ նյութեր