1379 դիտում
11:49 03-02-2014
«Հայոց Արծիվների» կոչը հայրենիքի սահմանները արիաբար պաշտպանող քաջորդիներին
Բիբլիական հայոց հայրենիքը պաշտպանող ոգետենչ հայորդինե՛ր, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը չի կարող անտարբեր լինել արյունախում թշնամի-հակառակորդի դիպուկահարից, շարունակաբար, զոհված հայոց հերոս-քաջորդիների կորստի նկատմամբ:
Ընդամենը մի քանի օր առաջ քրիստոնյա հայ ժողովուրդը հայոց անարատ հողին հանձնեց հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանին: Կանիբալիզմի օրենքներով ապրող ոսոխի դիպուկահարի հերթական զոհն է դարձել այս օրերին սյունեցի զինվոր-քաջորդի Կարեն Գալստյանը: Խորապես ցավակցելով նրանց հարազատներին, և միասնության ու արիության կոչելով մեծ կորստի տեր մեր հայրենակիցներին կրկին դիմում ենք ձեզ՝ Նժդեհապաշտ զինվորականնե՛ր, աչալուրջ եղեք և սահմանագծի մարտական դիրքերը հսկելու ժամանակ ձեր մարմնի բոլոր բջիջներով զգացեք թշնամուն: Միշտ գիտակցե՛ք, որ «Արիությունը վախի բացակայությունը չէ, արիությունը՝ վախի ներկայությանը դիմակայելն է»:
Դուք՝ որդիներ հայոց, քաջ գիտակցե՛ք, որ Ձեր խրամատների դիմաց կանգնած է երբևէ ազգություն չունեցող հարեմապաշտ ոսոխը, և Արցախի հերոսամարտի հաղթանակը չջարդվող ոսկորի պես մխրճվել է անընդհատ թուլացող թշնամու կոկորդին: Զգոնության կոչ ենք անում Ձեզ՝ հայոց սահմանները պաշտպանող նվիրյալ զինվորականներ, ասելով, որ Ձեր պաշտպանած ամենօրյա խաղաղությունը ձեր թիկունքում ապրող ձեր ընտանիքների մեջ է, իսկ դուք՝ ամեն վայրկյան թշնամու դիպուկահարի տեսադաշտում և սողացող պատերազմի վտանգի առջև կանգնած եք անսասան...
Խստորեն շարունակեք հետևել և աներկբա իրականացնել ձեր առաջնորդապաշտ հրամանատարների բանակային հրահանգները: Մի՛ վստահեք պահին, այդ պահն անգամ կարող է դառնալ թշնամու ծանր հետագիծ: Աչալուրջ եղե՛ք ձեր կյանքի, և ձեզ վստահված պատվիրանի՝ հայկական բարձրավանդակի խաղաղությունը ապահովելու համար: Դո՛ւք հայրենիք եք պաշտպանում ամեն պահի, երբ արծվի սրատեսությամբ ու զգոնությամբ անտրտունջ հսկում եք հայոց սահմանները և ճանապարհ եք լուսավորում մեծ ու հզոր Հայաստան կերտելու համար:
Քաջարի հայորդիներ հայո՛ց, մենք՝ Ձեր թիկունքն ամուր պաշտպանող «Հայոց Արծիվներս» միշտ եղել և մնալու ենք Հայոց Ազգային Բանակի և ձեր կողքին և ոչ մի վայրկյան չենք մոռանում մեր հայրենիքի սահմանները մշտապես խախտելու փորձ կատարող թշնամու անասնական մղձավանջները՝ միշտ առաջնորդվելով «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման» կարգախոսով:
Միշտ գիտակցե՛ք, որ սեփական անձի պաշտպանությունը նույնպես հավերժական հայրենիք է:
Մարտիրոսացված հայ մարդն իր հայրենիքի հողն է, իսկ հայրենիքի սահմանը՝ իր ազգի հավերժությունը:
Զգոն եղե՛ք, արծվաշունչ քաջորդիներ հայոց:
Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական
շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյան
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
14:20 02-09-2014
Ես հավատում եմ Արցախի սահմանները պաշտպանող զինվորներին. Մանվել Գրիգորյան
1155 դիտում
15:03 10-11-2015
Հրատարակվել է «Ապրելու բանաձևի» 9-րդ հատորը. այն ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիներին
1119 դիտում
16:24 25-03-2014
Հռչակվել է «Հայոց արծիվների» երկամյա գործունեության ուղենիշը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»