1525 դիտում
14:20 02-09-2014
Ես հավատում եմ Արցախի սահմանները պաշտպանող զինվորներին. Մանվել Գրիգորյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողությունները ցույց տվեցին, որ Արցախի ժողովուրդն ու բանակը միասնականորեն պատրաստ են դիմակայելու ցանկացած մարտահրավերների և պաշտպանելու անկախությունը: Այս մասին արցախահայությանն ուղղված ԼՂՀ անկախության հռչակման 23-ամյակի կապակցությամբ իր ուղերձում ասել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ուղերձ ներկայացնում է ստորեւ.
«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ողջ արցախահայությանը ԼՂՀ անկախության հռչակման 23-ամյակի կապակցությամբ: Հայ ժողովրդի արցախյան հատվածը երկար է պայքարել իր իրավունքների և անկախության համար: Արցախի հերոս մայրերը իրենց զավակների կյանքի, առողջության ու անձնազոհության գնով հասել են իրենց նպատակին: Նպատակ, որն եղել է Արցախի բոլոր սերունդների երազանքը: Մեր ձեռքբերումներն ու նվաճումները անկախ Արցախի Հանրապետության վաստակած խաղաղությունն է, կայացած բանակը, անկախացած և իր ապագան ինքնուրյուն կերտող ժողովրդավարական նոր հասարակությունը: Հասարակություն, որն այլևս իր երկիրը չի պատկերացնում այլ կերպ, քան անկախ և ինքնուրյուն: 23-ամյա ազատ Արցախն ունի Սահմանադրություն, իր հնարավորություններով համեստորեն քայլում է միջազգային հանրության շարքերում` կերտելով իր ժողովրդավարական պետականությունը: Հատկապես վերջին ժամանակաշրջանի Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողությունները ցույց տվեցին, որ Արցախի ժողովուրդն ու բանակը միասնականորեն պատրաստ են դիմակայելու ցանկացած մարտահրավերների և պաշտպանելու անկախությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-ամյակի առթիվ` Հայաստանի Հանրապետության երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ և պատանի երկրապահ կամավորականների, զոհված ազատամարտիկների հարազատների, մտավորականների մասնակցությամբ ավանդական ուխտագնացությունն ազատագրված հայրենիք` խոնարհումի ու փառավորման առաքելություն է իրենց կյանքի ու առողջության գնով հողն ազատագրածների հանդեպ, այս հողի վրա այսօր ապրողների հանդեպ ու նրանց հանդեպ, ովքեր իրենց ուսումնական հաստատությունները ընդունվելու մեջ, դպրոցական առաջին զանգի մեջ տեսնում են իրենց հեռանկարներն ու երկրի ապագան: Մենք` երկրապահներս, չափազանց կարևորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայունությունն ու մեր ժողովրդի բարօրությունը և մշտապես կանգնած ենք Արցախի կողքին: Երկրապահի առաքելությունը միշտ էլ նույնացվում է Արցախի անկախության հետ: Այս առաքելությամբ են գործել, գործում են և կգործեն երկրապահի բոլոր սերունդները: Ես հավատում եմ Արցախի ժողովրդի անկոտրում կամքին, Արցախի սահմանները պաշտպանող զինվորներին, Արցախի հերոս մայրերին և Արցախի նախագահին` որպես մարտական ընկերոջ ու ժողովրդի կողմից ընտրված առաջնորդի: Ցանկանում եմ Ձեզ ու ողջ արցախահայությանը խաղաղություն և հաջողություն, սեփական ապագայի կերտման ու միջազգային ճանաչման գործում:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»:
Նմանատիպ նյութեր
2285 դիտում
13:25 21-12-2014
Մենք հավատում ենք ձեզ` երիտասարդ երկրապահներ, ինչպես ինքներս մեզ ենք հավատում եւ վստահում. Մանվել Գրիգորյան
1379 դիտում
11:49 03-02-2014
«Հայոց Արծիվների» կոչը հայրենիքի սահմանները արիաբար պաշտպանող քաջորդիներին
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»