Բախումներ` Բանգլադեշում. կա 1 զոհ
Բանագլադեշում իսլամիստների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է «Բանգլադեշի ջամաաթ և իսլամիստներ» կուսակցության ղեկավարներից մեկը` Մուհամադ Բելալ Հուսեինը:
Երկրի իսլամիստները բողոքի ակցիայի կազմակերպման պատճառը իսլամիստական ըդդիմադիր կազմակերպության ղեկավար Մատիուրա Ռահման Նիզամիի մահապատժի դատավճիռն էր:
Ենթադրաբար բողոքի ակցիան կշարունակվի մինչև հինգշաբթի: Ռահման Նիզամին հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը: