Բանգլադեշում ավտոբուսը բախվել է ծառին. կա 24 զոհ
Բանգլադեշում ավտոբուսը բախվել է ծառին, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ: Կա նույնքան վիրավոր. նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի պատճառը վարորդի` ավտոբուսի կառավարումը կորցնելն է: Ուղևորների խոսքով, ավտոբուսն ընթացել է մեծ արագությամբ, այդ իսկ պատճառով ծառին բախվելուց հետո այն շրջվել է: