10575 դիտում
13:02 06-02-2014
Դա ոչ ոքի որոշելունը չէ. Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը՝ իր և Յուրի Վարդանյանի տարաձայնության մասին
Բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիչ նշանակելիս ես ոչ ոքի հետ չեմ քննարկում այդ հարցը: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը դեմ է եղել իր կողմից Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզչի պաշտոնում Դավիթ Թորոսյանի նշանակմանը:
Նրա խոսքով՝ դա իրենց ֆեդերացիայի, իրենց ներքին խոհանոցի որոշումն է: «Դա ի՛մ որոշումն է եղել եւ այդտեղ պարոն նախարարը ոչ մի միջնորդություն չունի»,- ավելացրեց Արթուր Գեւորգյանը:
Չնայած Յուրի Վարդանյանը հրավիրված ասուլիսում հերքել էր, բայց անդրադառնալով այն լուրերին, թե Յուրի Վարդանյանը սպառնացել էր, որ Դավիթ Թորոսյանի նշանակման դեպքում ֆինանսավորումը կդադարեցնի, Ա. Գևորգյանն ասաց. «Եռամսյակի փոխանցումները երեկ արդեն կատարվել են: Այդ ֆինանսավորումը տարվա սկզբին կատարվում է բյուջեով եւ դա չեն կարող չփոխանցել: Խնդիրն ուշացնել-չուշացնելու մեջ էր, բայց երեկ արդեն փոխանցումը կատարվել է: Պարոն Վարդանյանը ճիշտ է ասել, որ արդեն եռամսյակի փոխանցումը կատարվել է: Չի կարող չլինել, հասկանու՞մ եք: Դա ոչ ոքի որոշելունը չէ: Պարոն Վարդանյանը հստակ ասաց, որ ինքը ոչ մի խնդիր չունի»:
Արթուր Գեւորգյանը նաեւ ավելացրեց, որ մարզչին նշանակողը ինքն է, մեծ հաշվով պատասխան տվողը եւս ինքն է եւ այն թիմը, որի հետ աշխատելու են:
Նմանատիպ նյութեր
7520 դիտում
15:53 21-06-2015
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քննադատել է Բաքվում Հայաստանի պատվիրակության վարքագիծը
1787 դիտում
20:12 21-05-2022
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»