1109 դիտում
17:00 06-02-2014
Ուռուցքաբանության կենտրոնը իրականություն կդառնա
Կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս կազմող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից շենքի ներքին և արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքի և դրա տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը տրամադրվել է 792 մլն 386 հազար 600 դրամ բյուջետային վարկ 15 տարի մարման ժամկետով:
Կառավարության ղեկավարն արձանագրել է, որ Ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրը էական տնտեսումով է իրականացվում: Ծրագրով նախատեսված էր 3.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել, սակայն հատկացվում է շատ ավելի քիչ: Բելգիայի կառավարությունից ստացված վարկը նույնպես էական տնտեսում է ապահովել: Արագացուցիչն արդեն Հայաստանում է, իսկ դա նշանակում է, որ շինարարությունը տարվա ընթացքում լուրջ առաջընթաց կարձանագրի:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի պահանջներից: Մասնավորապես, նշված որոշման դրույթները համապատասխանեցվել են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթներին` ապահովելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2014թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում` ի կատարումն «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման 4-րդ կետի ե) ենթակետի: Փաստաթղթով պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներն ապահովվում են սոցիալական փաթեթով:
Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխությունները միտված են առանձին ապրանքատեսակներ արտադրող-իրացնողների և ներմուծող-իրացնողների նկատմամբ հարկային հսկողության արդյունավետության բարձրացմանը, հարկային մարմնում անհրաժեշտ վերլուծության իրականացման և ռիսկի բացահայտման մեխանիզմների կատարելագործմանը:
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
10:23 03-04-2021
Հայ-թուրքական հաշտեցման փաշինյանական մոդելը իրականություն կդառնա․ «168 ժամ»
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»