ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը. Արման Սաղաթելյան
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Թվիթթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Վերահաստատելով Ջեյմս Ուորլիքին` հավելեմ՝ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում»:
Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահն իր միկրոբլոգում [url=https://shamshyan.com/hy/article/140206112637/]գրել էր [/url]հետևյալը. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել Լեռնային Ղարաբաղի հրադադարը, հատկապես` Օլիմպիադայի ընթացքում»: