3973 դիտում
09:58 07-02-2014
SAS սուպերմարկետի խաղալիքների բաժնում SEX անունով խաղալիք է վաճաքի դրված. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն թեման, որ «ՍԱՍ»-ի հերթական նորամուծությունը խախտում է նաև բարոյականության սահմանները։ Այն առումով, որ սուպերմարկետը երեխաներին առաջարկում է SEX անունով ինչ-որ խաղալիք, որն ազատորեն տեղ է գտել խանութի խաղալիքների բաժնում։
Ճիշտ է, երեկ լուրեր կային, թե տեսնելով հասունացող սկանդալը՝ այդ խաղալիքն այլ բաժին են տարել, բայց դրանից բան չի փոխվում, քանի որ այն հազիվ թե մեծահասակներին հետաքրքրի։
Թե ինչպես և ինչու է «SEX» խաղալիքը հայտնվել «ՍԱՍ»-ում, փորձեցինք պարզել ընկերության գլխավոր գրասենյակից։ Սամվել անունով ներկայացած աշխատակիցը բավականին վրդովված տվեց հետևյալ պարզաբանումը. «Քանի որ այս լուրերը հասան ինձ, պատասխանում եմ– դա սուտ է։ Գոյություն ունի խաղալիքների բաժին, որից հետո «պիկնիկ» բաժինն է, այ դրանից հետո «ինտիմ» բաժինն է, որտեղ, կներեք, շատ բան կարող է վաճառվել։ Մեր խանութի ցուցադրությունը ակնհայտ ու պարզ է։ Կարող եք գնալ և տեսնել։ Ես, երբ այդ մասին լսեցի, ինքս մտել եմ 2 խանութ և հանձնարարել եմ, որ ստուգեն և ինձ ասեն, հավատացնում եմ՝ նման բան չկա»։
Ուրեմն, եթե հավատանք Սամվելին, ապա նշանակում է, որ ներկայացված լուսանկարը կե՞ղծ է։ Նկատենք, որ լուսանկարում ամենևին էլ «ինտիմ» բաժին չի պատկերված, իհարկե, եթե ընկերությունների ցանցից չպնդեն, որ երևացող փուչիկները, թիթեռնիկներն ու մյուս մանր-մունր խաղալիքները ևս «ինտիմ» նշանակության ապրանքներ են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8161 դիտում
22:25 27-01-2014
28-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով «SAS» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին
17960 դիտում
00:20 12-03-2014
Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցի SAS սուպերմարկետի դիմաց
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր