211652_close_icon
views-count1169 դիտում article-date 11:54 07-02-2014

Ստամբուլյան բիզնես-էլիտան դեմ է Էրդողանին. թուրք հոդվածագիր

Թուրքական «Սաբահ»-ի հոդվածագիր Սուլեյման Յաշարն իր «Իբրև հայերն են լքել Թուրքիան» հոդվածում անդրադարձ է կատարվում Շևքաթ Փամուքի «Թուրքիայի 200-ամյա տնտեսական պատմությունը» գրքում հեղինակի կողմից Թուրքիայի տնտեսությունում հայերի դերի մասին հատվածին: Հոդվածի վերջում խոսվում է Ստամբուլի բիզնես վերնախավի կողմից Էրդողանի չընդունվելու մասին, ինչը հեղինակը կապել է վերջին շրջանում Էրդողանի կողմից հաճախ հնչեցվող արտահայտությունների հետ, որոնցում վերջինս խոսում է քրիստոնեական փոքրամասնություններին պատկանած շինությունների վարադարձման մասին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1471]Ermenihaber.am[/url]-ը: Ինչպես հայտնի է, Աբդուլ Համիդի գահընկեց արվելը կապիտալը փոխանցելու նպատակ ուներ: «Իթթիահաթ վե թերաքքիին» (Միություն և առաջադիմություն) աջակցող Մակեդոնիայի և Սալոնիկի բուրժուազիաները ցանկանում էր զբաղեցնել հայկական և հունական բուրժուազիաների տեղը ու այդ նպատակով էլ 1908-ին բանակն ուղղորդեցին դեպի Ստամբուլ: Այնուհետև հեղաշրջմամբ Աբդուլ Համիդին գահընկեց անելուց հետո սկսվեց կապիտալի փոխանցումը: Եվ սկսվեց հայերի գաղթեցումը: Թուրքիայի տնտեսության պատմության նման շարադրանքի պատճառով է դժվարանում պարզաբանել, թե ինչու է այսօրվա Ստամբուլի կապիտալը նախընտրում զինվորականների և Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) վերահսկողությունը և չի ցանկանում Էրդողանին: Այժմ անդրադառնանք այն հանգամանքին, թե ինչու Ստամբուլի բիզնես-էլիտան չի ուզում Էրդողանին... Օրերս Էրդողանը Գերմանիայում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով քրիստոնյա փոքրամասնություններին, ասեց հետևյալը. «Մենք արել ենք այն, ինչը չի արել որևէ իշխանություն: Մեր քրիստոնյա քաղաքացիների հիմնադրամներին պատկանող ողջ անշարժ գույքը վերադարձրել ենք Հիմնադրամների գլխավոր տնօրինությանը: Այս ամենը մենք ենք ասպարեզ հանել: Մինչ այս պահը վերադարձրել ենք 2.5 մլն թուրքական լիրա արժողությամբ անշարժ գույք: Մոր Գաբրիելի եկեղեցու հարցը մենք լուծեցինք, Սումելայի եկեղեցին փակ էր, բացեցինք»: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1471]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր