Փորձել են լազերային ցուցիչի միջոցով Կազան-Բաքու չվերթն իրականացնող օդանավի օդաչուի աչքերը վնասել
Կազանի միջազգային օդանավակայանի մոտակայքում անհայտ անձինք փորձել են լազերային ցուցիչով ազդել դեպի Բաքու թռչող Boeing-752 օդանավի օդաչուի աչքերի վրա։ Այդ մասին տեղեկացնում է ProKazan.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին։ Օդանավում եղել է 166 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։
Միջադեպից տուժածներ չկան, օդանավը կարողացել է վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում։