Սոչիում Պուտինը հանդիպում է ունեցել Յանուկովիչի հետ
Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը ուշ երեկոյան Ռուսատանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով ՌԴ նախագահի մալո խոսնակ Դմիտրի Պեսկովին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սոչի-2014» մամլո ծառայությունը հայտարարել էր, որ Ձմեռային խաղերի պատմության ընթացքում Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողության երկրի ղեկավարների մասնակցության ռեկորդային թիվ է գրանցվելու:
Այս Օլիմպիադայի բացմանը ժամանել էին ավելի քան 50 երկրների ղեկավարներ: