211652_close_icon
views-count3487 դիտում article-date 10:10 01-03-2017

Հայաստանում շաքարավազը 25 տոկոսով ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում և Ռուսաստանում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խանութներում շաքարավազը կրկին թանկացել է երեկվա դրությամբ «Երևան Սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 410 դրամով։ Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով։ Երեկվա դրությամբ մեր հարևան Վրաստանում մասնավորապես Թբիլիսիի «Քարֆուր» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազը արժե 1.70 լարի, որը դրամի վերածած կազմում է 322 դրամ (աջ լուսանկարում)։ Երեկվա դրությամբ ՌԴ մայրաքաղաքի սուպերմարկետներում («Աշան», «Պյատորոչկա», «Պերեկրյոստոկ»...). մեկ կգ շաքարավազի մանրածախ գինը կազմում էր 320-328 դրամ։ Ստացվում Է, որ Հայաստանում շաքարավազը 27-25 տոկոսով ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում և ԵՏՄ մեր գործընկեր Ռուսաստանում։ Սա ունի միայն մեկ տրամաբանական բացատրություն։ Շաքարի բիզնեսի մենաշնորհը Հայաստանում պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որը ՀՀ ռեյտինգային ցուցակում է։ Իսկ առջևում ընտրություններ են՝ փող է պետք։ Շատ փող»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր