211652_close_icon

Լիբիայում բանակի գնդապետ է սպանվել․ ԶԼՄ֊ներ

views-count1048 դիտում article-date 11:51 10-02-2014
Լիբիայի հյուսիսում գտնվող Դերնա քաղաքում ահաբեկիչների կողմից լիբիական բանակի գնդապետ է սպանվել։ Այս մասին հայտնում է «Ալ֊Արաբիա» հեռուստաալիքը։ Նշենք, որ նախորդ շաբաթ անհայտ անձինք Տրիպելիի բանակի գլխավոր շտաբը գրավելու փորձ էին նախաձեռնել։ Զինծառայողներին հաջողվել էր ձախողել հարձակումը, սակայն ահաբեկիչները փախել էին դեպքի վայրից։ Հարձակման ընթացքում տուժածներ չեն գրանցվել։ Դեպքի հետ կապված դեռևս երկրում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։

Նմանատիպ նյութեր