22-ամյա երիտասարդը «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում մարիխուանա է հյուրասիրել
22-ամյա Գրիգոր Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախաքննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերելով մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն ապօրինի պահել է իր մոտ և դրանից Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում գլանակի մեջ լցված վիճակում հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է իր ծանոթ Դավիթ Վարդանյանին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Իսկ Գ․ Համբարձումյանի մոտ ապօրինի պահվող զգալի չափի՝ 0,78 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը նույն օրը ոստիկանության աշխատակիցները անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել ու վերցրել են նրա բաճկոնի գրպանից։
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: