Ցամաքած ձկնաբուծարաններ` Արմավիրի համայնքներում. տեսանյութ
Ստորգետնյա ջրերը Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում գրեթե վերջացել են: Ավելի ցածրադիր գոտիներում գտնվող համայնքներում ստորգետնյա ջրերն ավելի շատ են օգտագործվում, իսկ բարձրադիրներում խմելու ջուր էլ չի հասնում:
Լուսագյուղ համայնքում 13 ձկնաբուծարաններից 5-ը փակվեցին, քանի որ ջուր չկա: Համայնքում արդեն հինգ տարի է `բնակիչները ջուր են օգտագործում մոտ 150 մետր խորությամբ ընդերքից` պոմպերի օգնությամբ: Ջուրն անորակ է ու չի հագեցնում ծարավը:
Արմավիրի մարզի ձկնաբույծները պնդում է` Արարատի մարզում ստորգետնյա ջրերը անխնա են օգտագործվում: Ակնաշենում, Գայում ու Լուսագյուղում բնակիչներն ու ձկնաբույծները վստահ են, որ ստորգետնյա ու խմելու ջուր կունենան այն ժամանակ, երբ ապօրինի, ինքնաշատրվանող հորերը ապամոնտաժվեն:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/hy1361566104/1392041120]armnewstv.am[/url]