ԱՄՆ-ը և Ֆրանսիան Մարսի վրա հետազոտական սարք կգործարկեն
ԱՄՆ-ը և Ֆրանսիան Մարսի վրա հետազոտական սարք գործարկելու մասին համաձայնագիր են ստորագրել:
Համատեղ գործունեության շրջանակներում տեղ գտած ուսումնասիրությունները հնարավորություն կտան հասկանալու, թե ինչպես է ծնվել և զարգացել Երկիր մոլորակը:
Այդ մասին նշել է NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը:
InSight անվանումով հետազոտական սարքը Մարսի վրա կհայտնվի 2016 թ-ի սեպտեմբերին: