Պայթյուն՝ Բոսնիայի մայրաքաղաքում
Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյի մարզահամերգային համալիրի մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է ITAR-TASS-ը։
Իրավապահ մարմինների տվյալների համաձայն, տուժածներ չեն գրանցվել, սակայն շենքը նյութական վնասներ է կրել։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։