211652_close_icon
views-count962 դիտում article-date 14:46 11-02-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 10-ից 11-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 28 դեպքից` 14-ը, կողոպուտի` 1, խարդախության և յուրացման 4-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր