Իրանի դեմ նոր պատժամիջոցները վերջնակապես կտապալեն միջուկային բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների ցուցակն ընդլայնելու դեպքում ԱՄՆ-ը վերջնականապես կձախողվեն բանակցությունները:
«Դա ուղղակիորեն կտանի դեպի Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների տապալում»,-ասել է նա` հավելելով, որ Մոսկվան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները միակողմանի և անօրինական է համարում, որոնք նաև խոչընդոտում են բանակցությունների ընթացքոին: